Արևիկ Ուդումյանը համացանցային տիրույթում ակտիվ է և հիմնականում ցույց է տալիս ընտանեկան դրվագներ։

Եվ չնայած այն հանգամանքին, որ հայտնի հաղորդավարուհու ամուսինը քաղաքականության կարկառուն ներկայացուցիչ է, Արևիկը հիմնականում զերծ է մնում քաղաքական բնույթի գրառումներից։

Նա ակտիվորեն վարում է իր բլոգը և աշխատում սիրելի հետևորդների համար հետաքրքիր կոնտենտ ստեղծել, ինչը կարծես թե նրան հաջողվում է։

Այս անգամ պրոդյուսեր հաղորդավարուհին ցույց է տվել կադրեր իր հանգստից։ Արևիկն ընտանիքի հետ այս ընթացքում նախընտրել է հանգիստն անցկացնել Հայստանում։ Դա լավագուն օրինակն է, որպեսզի հայաստանյան հանգիստը նախընտրեն բոլորը։

Պատգամավորի կինն ուղղակի վայելել է Հայաստանի հրաշք բնությունը։ Նրանք ընտրել են Լոռվա մարզը, որտեղ բնությունն ուղղակի հիասքանչ է։

Եվ դրա վառ ապացույցներից մեկն էլ հաղորդավարուհու ցույց տված հեքիաթային գողտրիկ մթնոլորտն ու միջավայրն է։ Նրա կողմից հանրայնացված կադրերը ներկայացնում ենք նյութին կից։