Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարաների հանդիպումը, ջերմ ողջագուրումը և այլ մանրամասներ․ տեսանյութ


Անթալիայում կայացել է ունեցել կարևորագույն քաղաքական, դիվանագիտական հանդիպում ՀՀ ԱԳ և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև։

Արարատ Միրզոյանը և Մևլութ Չավուշօղլուն օրակարգում կարևոր հարցերի քննարկումներ են նախատեսել։ Այս մասին առաջինը տեղեկացրել են թուրքական լրատվությունները։ Ըստ որոնց՝ հանդիպումը կայացել է փակ դռների ետևում։

Եվ հայտնի է դարձել, որ նախարարները քննարկել են 2 երկրների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր։ Հանդիպման ավարտին նրանք իրենց խոսքում դրական կարծիքներ են հայտնել հանդիպման մասին։

Չավուշօղլուն հանդիպումը որակել է որպես կառուցողական բնույթի, իսկ Արարատ Միրրզոյանը նշել է, որ Հայաստանը ջանքեր կգործադրի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ներկայացված կադրերում կարելի է ականատես լինել դիվանագետների ջերմ ողջագուրմանը։

Օգտատերերը կարծիքներ են հայտնում և իրենց անկեղծ ցանկություններն այն մասին , որ հանդիպումը երկրի համար բարի լինի և ծառայի ի նպաստ հայրենիքի շահերին և բարօրությանը։ Տեսանյութը ներկայացնում ենք ստորև։


Понравилась статья? Поделиться с друзьями: