Մեր հայրենիքում, հենց մեր կողքին տաղանդավոր անհատները քիչ չեն։ Տաղանդավոր յուրաքանչյուր ոլորտում։ Բայց այս անգամ կխոսենք երաժշտությունից։ Այս տարի եվրոտեսիլյան մրցույթում Հայաստանը կներկայացնի տաղանդաավոր Նարեն։

Նա իր խոսքում նշել է, որ բեմում, հատկապես մեծ բեմում, երգելն իր ամենանվիրական երազանքն է։ Եվ ինչպես ասում են՝ երազանքները կատարվելու սովորություն ունեն։ Եվ ահա կատարվում է Նարեի երազանքը։ Ինչպես արդեն գիտեն բոլորը՝ Եվրոտեսիլն այս տարի կանցկացվի Հյաստանում։

Այն տեղի է ունենանլու դեկտեմբերի տասնմեկին։ Այդ օրը Հայաստանը կհյուրընկալի հազարավոր տուրիստների և ցույց կտա՝ որքան հյուրասեր ու մշակույթով հարուստ երկիր է Հայաստանը։

Նարեն իր խոսքում հավելել է, որ Հայաստանը ներկայացելն իր համար մեծագույն պատիվ է և պատաստ է իր հայրենիքը ներկայացնել աշխարհին իր ողջ գույներով։

Երիտասարդ երգչուհի Նարեն ընտրվել է հարյուրից ավելի մասնակիցներից։ Հաջողություն ենք մաղթում մեր մասնկացին։