«Հայաստանը, Արցախը անձնատուր չեն եղել, չեն հանձնվել, կապիտուլյացիա տեղի չի ունեցել»․ Ռուբեն Ռուբինյանը խնդրում է չկիրառել «կապիտուլյացիա» տերմինը


Այսօր ԱԺ նիստում պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը անդրադառնալով «կապիտուլյացիա» բառի հաճախակի օգտագործմանը՝ հայտարարեց, որ այն անտեղի և ոչ ճիշտ  կրառում ունի ներկայիս պարագայում։

Այս բառի կիրառումը պատգամավորի մոտ անկեղծորեն զարմանք է առաջ բերում։ Ռուբինյանը նշել է, որ, որ քառասունչորսօրյա պատերազմի ավարտի հետ «կապիտուլյացիա» բառը կապելը սխալ է և ոչ պատեհ։

Այնուհետև ընդդիմադիր կողմին խնդրել և հորդորել է այլևս չկիրառել այդ բառը, քանի որ բացատրելով այդ բառի բուն նշանակությունը (հանձնվել, անձնատուր լինել)՝ ասել է․ «Համաձայնեք՝ Հայաստանի հետ դա տեղի չի ունեցել»։

Շարունակելով միտքը՝ հայտարարել է, որ Հայաստանը, Արցախը  չեն հանձնվել, անձնատուր չեն եղել, հայկական զորքերը չեն հանձնվել և կապիտուլյացիա տեղի չի ունեցել։

Կոչ է արել չօգտագործել այդ բառը և սերունդներին չներշնչել, որ իրենք ապրում են կապիտուլացված, հանձնված երկրում։ Անհրաժեշտ է ամեն կերպ սերունդների ոգին ամուր պահել։


Понравилась статья? Поделиться с друзьями: