Այսօր երեկոյան պատրաստեք բանջարեղենային աղցան հավսի մսի համադրությամբ։ Այն իդեալական է աշխատանքային հոգնած օրն ավարտելու և համեղ, ինչպես նաև օգտակար սնվելու համար։

Անհրաժեշտ բաղադրամասերն են՝
Հազարի տերև — 4 բաժ․ կտրատած
Գազար — 1/2 բաժ․ ձողիկաձև կտրատած
Մանուշակագույն կաղամբ — 1/2 բաժ․ կտրատած
Կարմիր պղպեղ — 1/2՝ կտրատած
Հնդկական ընկույզ — 4 ճ.գ.՝ բոված և աղի
Չիպսեր — 1/2 բաժակ
Հավի փափկամիս — 2 բաժ․ գրիլ և թելերի վերածած
Քունջութ — 1 թ.գ.
Քունջութի և կոճապղպեղի սոուս — 4 ճ.գ

Այժմ պատրաստման ընթացքի մասին․ Աղցանի և սոուսի բաղադրիչները խառնել առանձին տարաներում, սոուսը լցնել աղցանի վրա, ապա միախառնել,

մատուցել և վայելել համեղ, անուշաբույր այս աղցանը, որը, հավատացեք, կդառնա ձեր սիրելի աղցաններից մեկը և կզարդարի ձեր սեղանն իր գեղեցիկ տեսքով։

Բարի ախորժակ և բարի պատրաստման ընթացք ենք մաղթում։ Բաղադրատոմսը պատկանում է Մառանիկ ֆեյսբուքյան էջին։