Համեղ տորթ «Սև անտառ»


Բաղադրություն՝

4ճ/գդ. շաքարի փոշի,

350գ. բալ,

50գ. սև շոկոլադ,

15գ. դոնդող,

250գ. կաթ,

250գ. թխվածքաբլիթ

75գ. շաքարավազ,

1 հատ կիտրոն,

600մգ. սերուցք,

7գ. պեկտին

վանիլին (ըստ ցանկության):

Պատրաստման եղանակը՝

Դոնդողը թրջել սառը ջրի մեջ և թողնել, որպեսզի ուռչի: Այնուհետև  եռացնել կաթը, ավելացնել շաքարավազը, ապա նաև դոնդողը: Այս ամենը լավ խառնել, որից հետո հերթականությամբ ավելացնել սերուցքը, վանիլինը և կիտրոնի քերած կեղևը: Ստացված զանգվածը նորից խառնել:

Ձևամանի առաջին շերտում հարկավոր է  շարել   թխվածքաբլիթները: Վրան շատ քիչ  կաթ լցնել, որի մեջ նախապես  ավելացված էր շաքարի փոշի:  Այնուհետև անհրաժեշտ է քսել կրեմը, նույն հերթականությամբ կրկին շարել թխվածքաբլիթներն ու  կրեմը:

Այս գործողությունները կատարելուց հետո բալը ճզմել: Հյութին ավելացնել շաքարի փոշի, պեկտին և դնել կրակի վրա՝  3 րոպե:

Բալը շարել տորթի վերին շերտում, ապա լցնել  արդենիսկ եփած օշարակը:

Վերջում կարող եք  տորթի վրա քերել շոկոլադ: Այն կդարձնի  ավելի համեղ և ախորժալի:Կարող եք նաև ձևավորել ըստ ճաշակի:


Понравилась статья? Поделиться с друзьями: