«‎Կրունկը փշուր-փշուր եղած բեմ բարձրացավ…»․‎‎ Հասմիկ Խոջյանը լացելով պատմում է Ռաֆայել Քոթանջյանի մասին․ տեսանյութ


Երեկ ցավալի տեղեկություն տարածվեց այն մասին, որ կյանքից հեռացել է սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանը։

Ժողովրդական արտիստի մահվան վերաբերյալ հանրությունը մեծ ցավ ապրեց։ Մեծ ցավ ապրեց, քանի որ նրա կերտած դերերով հեռուստադիտողն ապրում էր։ Իրենց սրտի խոսքն են շարունակում արտահայտել հայտնի դեմքերը։

Բոլորը համացանցային իրենց տիրույթներում խոսում են Ռաֆայել Քոթանջյանի մասին, կիսվում իրենց հիշողություններվ և խոր ափսոսանք հայտնում։ Եվ ահա իր հիշողություններով է կիսվել նաև դերասանուհի Հասմիկ Խոջյանը։

Նա այնքան զգացմունքային է խոսել իր վարպետի մասին։ Դերասանուհին սովորել է հենց իր արվեստանոցում։ Տեսախցիկի առջև Հասմիկն անգամ արտասվեց և լացելով շարունակեց պատմել, որ թատրոնում ներկայացումներից մեկի ժամանակ Ռաֆայել Քոթանջյանը փշրված կրունկով անգամ բեմ է բարձրացել և կերտել դերը։

Այս պատմությունը Հասմիկը պատմել է հետևորդներին և նշել, որ այն հաճախ է հիշում և կողմնորոշվում այս կամ այն հարցում։ Մանրամասները դիտեք վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: