Ինչպես արդեն հայտնի է շատերին Հայաստան-Ադրբեջան երկրների միջև լարվածությունը հասել գագաթնակետին։ Օրերս Երասխում տեղի ունեցածը այդ լարված հարաբերությունների վառ ապացույցն է։

Երասխի հատվածում պարբերաբար կրակահերթեր էին լինում, որը վերջին օրերին լռել էր։ ՊՆ-ն հայտնում էր հարաբերական անդորրի մասին։ Սակայն այսօր՝ ժամեր առաջ, հայտնի դարձավ, որ Երասխում, ցավոք սրտի, կրակոցները վերսկսել են։

Այսօր մի խումբ լրագրողներ գտնվել են Երասխում և նկարահանման պահին տեղի է ունեցել անհավանականը՝ կրակահարթ է սկսվել հենց այն պահին, երբ լրագրողները զրուցում էին տեղի բնակիչների հետ։ «Կրակում են, թուրքերը կրակում են։ Մերոնք էլ համապատասխան հակահարված են տալիս։

Մերոնք երբեք նախահարձակ չեն լինում։ Մերոնք ամուր կանգնած են դիրքերում։ Դիրքը չեն զիջում։ Ապրեն հայոց տղաները»,- ասում է բնակիչներից մեկը։ Իսկ լրագրողի այն հարցին՝ արդյոք չեն վախենո՞ւմ, տիկինը պատասխանում է, որ իհարկե վախենում են, անհնար է չվախենալ։

Սակայն չեն կարող գնալ ոչ մի տեղ։ Կանայք անգամ պատրաստ են կռվել մինչև վերջ, բայց այլ տեղ չունեն գնալու։ Մանրամասն դիտեք վարը ներկայացված տեսանյութում։