Կորոնավիրուսի «օժիտը», որը մնաց շատերի մոտ․ իսկ ձեզ ի՞նչ օժիտ մնաց


2020 թվականը պատմության մեջ կմնա նաև համաճարակի՝ COVID19-ի լայն տարածմամբ։ Ամբողջ երկրագունդը համաճարակի մեկնարկից սկսած ահ ու սարսափի մեջ էր։

Այժմ, երբ բավականաչափ ժամանակ է անցել, և հասարակությունը քիչ, թե շատ պատրաստվել է և կարողանում է ավելի հեշտորեն հաղթահարել վարակը, ծիծաղով է հիշում համաճարակի սկզբի մասին։

Մարդիկ հետևում էին մասնագետների խորհուրդներին և հորդորներին, որպեսզի հնարվորինս հաղթահարելի դարձնեն վարակը կամ կանխեն։ Մի շարք գործողություններ դարձան սովորություններ և առ այսօր պահպանվեցին։

Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, ով բավականին մեծ ակտիվություն ունի նաև համացանցային հարթակում, համավարակից մնացած սովորությունների մասին մի գրառում է կատարել․ «Քովիդի համաճարակից, բացի անընդհատ ձեռքեր լվանալուց, ինձ մնացել ա դրսում ձեռքերով դեմքին չդիպչելու սովորույթը:

Աչքս քորվում ա, թարթում եմ, փչում, բայց չեմ քորում։ Իսկ ձեզ ի՞նչ օժիտ մնաց»։ Եվ իսկապես դա այդպես է և շատերը կփաստեն։


Понравилась статья? Поделиться с друзьями: