Կեսար սիրված աղցանի ամենաարագ պատրաստման ձևը


Կեսար աղցանն բոլորի սիրելիներից մեկն է։ Այն հայտնիություն ունի բոլոր երկրներում և ամենասիրվածներից մեկն է համարվում։

Մեզանից յուրաքանչյուրն յուրովի է պատրաստում և իր պարզ, համեղ բաղադրիչների շնորհիվ մշտապես ամենահամեղն է ստացվում։ Համոզված ենք՝ այս օրերին շատերի սեղանը կզարդարի այն։ Տոնական եռուզեռի մեջ բարձր են գնահատվում ամենաարագ պատրաստման ընթացք ունեցող ուտեստները։

Այստեղ ներկայացված աղցանը իսկապես անչափ արագ է պատրաստվում և հրաշալի տարբերակ է մշտապես թարմ աղցան ունենալու համար։

Եթե, օրինակ՝ դուք ունենաք տապակած հավի միս, մինչ հյուրերը թակում են դուռը և հանում վերարկուներն ու տեղավորովում, դուք խոհանոցում կարող եք հավաքել համեղ և թարմ աղցանը։ Եվ այսպես, հավի հրծքամիսը կտրատել, համեմել աղով, սև և կարմիր պղպեղով, քրքումով։ Րոպեներ անց տապակել, որից հետո մանրացնել։

Կտրատել հազարի թերթերը, դնել մատուցման ափսեի մեջ, վրան լցնել Կեսար աղցանի սոուս, ապա միացնել հավը, հետո կրկնում նույն գործողությունը (հազարի թերթիկ/սոուս/հավի կրծքամիս), ավելացնել լոլիկ և վերջին բաղադրիչները՝ չորահաց և քերած պարմեզան։ Համեղ և գեղեցիկ Կեսար աղցանը կարող եք վայելել։


Понравилась статья? Поделиться с друзьями: