Ինչպես արդեն հայտնել էինք օրերս, Մարիամ Ալեքսանյանի ընտանիքում մեծ ողբերգույուն է տեղի ունեցել։ Կյանքից անժամանակ հեռացել է դերասանուհու հայրիկը։

Մարիամը խոր վշտի մեջ է։ Նա մի առիթով խոսել էր հոր մասին և պատմել, որ անչափ կապված է հայրիկի հետ։ Դերասանուհին չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ հայրը հեռացավ այս աշխարհից։ Նրա համացանցային հարթակում միայն հայրիկի մասին հանրայնացումներ կարելի է տեսնել։

Դերասանուհին հրապարակել է հայրիկի հերթական լուսնկարները, որոնց վրա մակագրված մեկ բառն անգամ անասելի մեծ հուզմունք է պատճառում։ Լուսանկարներին կից նա գրել է․ «Կարոտս, Գևս․․․»։

Մարիամի երկրպագուները ցավակցական խոսքեր են հղում նրան և հորդորում ուժեղ լինել և ապրել հայրիկի վառ հիշատակով։

Մենք նույնպես մեր ցավակցություններն ենք հայտնում և մեծ համբերություն մաղթում դերասանուհուն և նրա ընտանիքին։ Նրա կողմից հանրայնացված լուսանկարները մակագրությամբ կգտնեք նյութին կից։