Եթե կարկանդակների սիրահար եք, ապա առաջարկում ենք պատրաստել այս նորույթը։ Կարտոֆիլով կարկանդակները փոխարինեք այս փխրուն և անչափ համեղ կարկանդակներով և հիացրեք ձեր սիրելիներին։ Այն պատրաստելը դժվար չէ, հատկապես, երբ բաղադրիչների քանակը ուղղակի մի քանիս են։

Անհրաժեշտ է՝
Մածուն — 250 գ
Աղ — 1 թ․գ․
Շաքարավազ — 1 թ․գ․
Հավկիթ — 2 հ․
Պանիր — 100 գ
Մաղադանոս — 10 գ
Ալյուր — 450 գ
Փխրեցուցիչ — 10 գ

Երկու հարած հավկիթին միացրեք մածունը, այնուհետև հավելեք աղը, շաքարավազը, միախառնել և հավելել քերած պանիրը, մաղադանոսը։ Միախառնելուց հետո լցրեք ալյուրն ու փխրեցուցիչը։ Մi փոքր խառնելուց հետո ձեռքերով հունցեք խմորը այնքան, մինչ կստացվի փափուկ, չկպչուն խմոր։

Ապա գրտնակով բացել այն և դանակի օգնությամբ շերտազատել, որոնք էլ պիտի տապակել բուսայուղում։ Ստացվում են փխրուն, փքուն, խրթխրթան և անչափ համեղ կարկանդակներ, որոնք յուրօրինակ պատրաստման ձև ունեն։

Իսկ վարը ներկայացված տեսանյութում պատրաստման ընթացքին կարող եք ծանոթանալ առավել մանրամասն։