Կանաչ լոբով աղցան. անպայման պատրաստեք այս յուրահատուկ աղցանը


Բնության բարիքներն ամենաօգտակարը և անհրաժեշտն են մարդու օրգանիզմին։ Իսկ կանաչ լոբու օգտակարության մասին այնքան է խոսվել և ասվել, որ հարկ չկա մեկ անգամ կրկին նշել այդ մասին։

Այս բանջարեղենն անչափ համեղ է և շատերի քիմքին հաճելի։ Դրանով պատրաստված ուտեստները ամենահամեղն են ստացվում։ Դրանք բազմազան ենորտեղից էլ ընտրել ենք մի յուրօրինակ բաղադրամտոմս և ներկայացնում ենք ձեզ։ Կանաչ լոբով աղցան․ պատրաստեք և համոզված եղեք, որ չեք փոշմանի։ Այն շատ համեղ է ստացվում։

Անհրաժեշտ է՝

Կանաչ լոբի — 700

Համեմ — 0,5 կապ

Սխտոր — 1 ատամիկ

Աղ, ձեթ և քացախ

Կանաչ լոբին լվանալուց հետո, կտրել և հեռացնել ծայրերը, ապա խաշել եռման ջրում, որտեղ նախապես աղ պետք է լցնել։

Լոբին խաշվելուց հետո ջրքամել, ողողել սառը ջրով և թողնել քամիչի մեջ, կտրատել համեմը, քերել սխտորը և միացնել լոբուն, միախառնել և մատուցել այս օգտակար և անմահական աղցանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: