Կախեք ձեզ… Ալեքսանդր Բաբասյանի կոպիտ գրառումը քաղաքացիներին․ պատճառը ձեզ նույնպես կզայրացնի․ տեսանյութ


Ալեքսանդր Բաբասյանը բավականին ակտիվ է համացանցային տիրույթում։ Դերասանն անդրադառնում է տարաբնույթ թեմաների։

Վերջին օրերին նրա գրառումները սոցիալական, հասարակական բնույթի են։ Նա, ինպես բոլորը, մտահոգված է հայրենիքի ներկայիս իրավիճակով և իր անհանգստությունն է արտահայտում և այդ մասին կիսվում հետևորդների հետ։

Այս անգամ դերասանին զայրացրել է այն, որ որոշ քաղաքացիներ, հատկապես ավելի երիտասարդ ներկայացուցիչները չեն կարողացել պատասխանել այն հարցին, թե ով է Սողոմոն Սողոմոնյանը։ Սա շատ է զայրացրել Ալեքսանդր Բաբասյանին։

Նա հրապարակել է կմկմացող քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութը և հոլովակը մակագրել․ «Ադրբեջանցի Ջոնիին բոլորը գիտեն․․․ կախեք ձեզ»։ Համացանցային այսչափ հասանելիության մեջ երիտասարդությանն անգամ չի էլ հետաքրքրել կարդալ, ճանաչել, լսել Կոմիտասին։

Դերասանին անսահման զայրացրել է, որ Վարդապետին, ում ամբողջ աշխարհն է ճանաչում, հայ քաղաքացին չի ճանաչում կամ նույնիսկ շփոթում է։ Այս մասին մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: