Ինչպես հայկական սոցտիրույթում, այնպես էլ ադրբեջանական սոցհարթակներում բախումներից անմիջապես հետո սկսվում են տարածվել կադրեր, որոնք ցույց են տալիս թե ինչպես են ընթացել այս կամ այն բախումը և ինչպիսի իրավիճակ է սահմանին տիրել և շարունակում տիրել։

Ադրբեջանը մշտապես աչքի է ընկնում իր ագրեսիվ քաղաքականությամբ և ագրեսիվ մոտեցմամբ։ Այս անգամ էլ բացառություն չի եղել և ահա Ադրբեջանն առաջին կադրերն է հանրայնացրել, թե ինչպես են խոցվել հայկական մի քանի դիրքեր։

Նրանք կրկին կիրառել են անօդաչու սարքեր։ Ադրբեջանական լրատվականները մեկը մյուսից ետևից շտապում են տարածել այդ կադրերը և ցույց տալ սեփական բանակի ուժը։

Ակնհայտ է, որ թշնամական երկրի բանակի ուժը ԱԹՍ-ն է, իսկ հայկական կողմը հենված է միայն ու միայն իր հայորդու բազկի ուժին, որն անսասան է։ Խաղաղություն ենք մաղթում աշխարհին, որն այս պահին առաջնային է դարձել։

Տեսանյութը ներկայացնում ենք կից։