Ծնվել է Մաշ Իսրայելյանի դուստրը. բացառիկ հոլովակ հիվանդանոցի բակից


Ինչպես արդեն հայտնել էինք՝ Մաշ Իսրայելյանը վերջին ինն ամիսներին սպասում էր առաջնեկին։

Կյանքի գեղեցիկ շրջափուլում երգչուհին վայելում էր կյանքի երջանիկ փուլերից մեկը և մեծ անհամբերությամբ ամուսնու՝ Գարիկ Սաֆարյանի հետ սպասում դստեր լույս աշխարհ գալուն։

Եվ ահա, հայտնի է դարձել, որ փոքրիկ հրաշքն արդեն լույս աշխարհ է եկել։ Եվ ինչպես Մաշը հայտարարելե էր նախապես՝ փոքրիկին շնորհել են Աննա անունը։

Փոքրիկ Աննայի լույս աշխարհ գալու առիթով Գարիկ Սաֆարյանը հրապաարել էր դստեր լուսանկարը, որին կից գրել էր․ «Բարի գալուստ, պապայի գանձ»։ Գարիկը և Մաշը նաև մի հոլովակ են հրապարակել ծննդատան բակից, որտեղ նորաթուխ հայրիկին շնորհավորում են մտերիմները։

Ծնողները փոքրիկի դեմքը դեռևս չեն հանրայնացնում։ Սպասենք առաջիկայում կայանալիք հրապարակումներին։ Շնորհավորում ենք Մաշին և Գարիկին՝ փոքրիկին մաղթելով անամպ և խաղաղ երկնքի տակ անհոգ, առողջ մանկություն։ Վարը ներկայացնում են տեսանյութ, որտեղ կիմանաք այս մասին ավելին։


Понравилась статья? Поделиться с друзьями: