Ծնվել է Էդգար Իգիթյանի առաջնեկը․ ի՞նչ սեռի երեխա է ծնվել և ի՞նչ յուրահատուկ անուն են շնորհել երեխային


Այսօր Էդգար Իգիթյանի ընտանիքը համալրվեց։ Ծնվել է դերասանի առաջնեկը։ Որդուն տվել է Լեոն անվանումը։

Էդգարը ինսթագրամյան հաշվում գրառում է կատարելև հայտնել որդու ծննդյան մասին բարի լուրը և բարի գալուստ մաղթել որդուն։

Նա գրել է․ «16.06.21 Ծնունդդ շնորհավոր տղես` Լեոն Իգիթյան: Շնորհակալ եմ քեզ, որ դու եկար իմ կյանք»։ Էդգարը զրույցում պատմել է զգացմունքներից և հույզերից։

Զգացողությունները խառն են և դժվարանում է խոսել։ Նորաթուխ հայրը անհամբեր սպասում է առաջնեկի հետ հանդիպմանը, քանի որ այսօր՝ համաճարակով պայմանավորված կարգն այնպիսին է, որ այցելություններն արգելված են։

Նա նշել է, որ զգացողություններն առավել ստույգ կկարողանա արտահայտել, երբ կգրկի փոքրիկին ու կզգա հոտը։ Կնոջից՝ Լուսինե Չոբանյանից, անսահման շնորհակալ է նման երջանկություն պարգևելու համար։

Զույգը երեխայի սեռը վաղ էր պարզաբանել, բայց գաղտնի է պահել։ Հայտնել է, որ աղղջիկ լիներ, թե տղա, երջանիկ կլիներ։ Խոստովանել է՝ շատ երեխաներ են ցանկանում ունենալ։ Մաղթում ենք փոքրիկին առողջ, խաղաղ մանկություն։


Понравилась статья? Поделиться с друзьями: