Ծխախոտներ․ այս թխվածքաբլիթները կդառնան բոլորի սիրելի քաղցրավենիքը


Քաղցր ուտել կարծում ենք շատերն են սիրում։ Եվ օրը կամ հենց պահը քաղցրով լրացնելն ասես տրամադրություն է բարձրացնում և որքան էլ աշխարհի սննդաբանները շարունակ հայտարարում են, որ շաքարը վնասակար ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա, այնուամենայնիվ, մարդիկ դրա օգտագործումը շարունակում են նոր ու բոլորովին այլ տեսքով։

Բայց կարծում ենք, որ չափի զգացողության պահպանման դեպքում ամեն բան հարթ կընթանա։ Եվ այսպես, առաջարկում ենք անչափ համեղ թխվածքաբլիթներ, որոնք կհավանեն բոլորը։

Անհրաժեշտ է՝

Հավկիթ — 1 հ․

Շաքարավազ — 50 գ

Վանիլին

Կարագ — 200 գ

Թթվասեր — 100 գ

Մածուն — 150 գ

Սոդա — 1 թ․գ․

Ալյուր — 500 գ

Միջուկ՝

Ընկույզ — 200 գ (այն անհրաժեշտ է չոր  թավայում բովել, ապա մանրացնել)

Շաքարավազ — 170 գ

Բուսայուղ — 4 ճ․գ․

Հավկիթը, շաքարավազը և կարագը միասին հարել, այնուհետև զանգվածին միացնել մածունի և թթվասերի խառնուրդը, շարունակել խառնել արդեն գդալով, մաղել ալյուրը (ալյուրի հետ միախառնել նաև վանիլն ու սոդան), հունցել, ստանալ փափուկ, չկպչող խմոր, որն անհրաժեշտ կլինի գրտնակով բացել, ստանալ բարակ շերտ։ Խմորի շերտը դանակով բաժանեք քառակուսիների, որի վրա էլ անհրաժեշտ է լցնել միջուկը, ապա փաթաթել ռուլետանման։

Թխել ջեռոցում մինչ վարդագունելը, իսկ եթե սիրում եք խրթխրթան թխվածքաբլիթներ, ապա ջեռոցոմ մի փոքր երկար պահեք։ Միջուկի համար միախառնեք նախատեսված բաղադրամասերը։


Понравилась статья? Поделиться с друзьями: