Հայաստանի հայտնի շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկրորդ անգամ է ամուսնացել։ Նրա առաջին կինը ավտովթարի զոհ էր դարձել։ Շատերը չհասկացան շախմատիստի երջանկությունը և քննադատությունների արժանացրեցին զույգին։ Այնուամենայնիվ, զույգը երջանիկ է։

Շախմատիստի կինը՝ Անիտա Այվազյանը, սոցիալական իր հարթակում նոր լուսանկար է հանրայնացրել, որտեղ Անիտան լայն զգեստով է, ինչը զույգի հետևորդներին թույլ է տվել մտածել, որ նրանք սպասում են իրենց առաջնեկին։ Զույգը լուսանկարվել է Լուվրում։

Այս մասին տեղեկանում ենք լուսանկարին կից կատարված Անիտայի գրառումից։ Շախմատիստի կինը գրել է․ «Բարև Փարիզից»։

Հղիության վերաբերյալ մեկնաբանություններին ո՛չ Անիտան և ո՛չ էլ Լևոնը չեն արձագանքել։ Սակայն Անիտա Այվազյանի վերջին շրջանի հանրայնացված լուսանկարներում Անիտան լայն զգեսով է ներկայանում։ Զույգն իր հարաբերությունները հանրայնացրել է նախորդ տարի։

Հիշեցնենք, որ Արոնյանի առաջին կինը՝ ֆիլիպինցի Արիանա Կաոլին, մահացել է նախորդ տարվա մարտի 30-ին: Արիանան անչափ սիրել էր Հայաստանը և հայկական մշակույթը։