Սունկն օգտակար մթերքներից է և սնկով ուտեստները ոչ միայն օգտակար են, այլ նաև անչափ համեղ, որ կարելի է պատրաստել անգամ ամեն օր և սիրով համտեսել։ Սունկը համեղ է թե՛ բանջարեղենի, թե՛ մսի համադրությամբ։ Բերել ենք սնկով ուտեստ, որը, հավատացնում ենք, անչափ համեղ է։ Այն թռչնամսի համադրությամբ է և նուրբ ու անզուգական համով։

Եվ այսպես, առաջարկում ենք՝ ժամանակ չկորցնել և հավաքել անհրաժեշտ բաղադրիչները։ Դրանք շատ չեն և հասանելի են։ Այս մի քանի բաղադրամասով անմահական ուտեստ կստանաք։ Պատրաստեք և պրոցեսից հաճույք ստացեք ու հրաշալի ժամանակ անցկացրեք մտերիմների, հարազատներ հետ։

Անհրաժեշտ է՝
Սունկ՝ շամպինիոն — 600 գ
Հավի միս — 1-2 կտոր
Պանիր — 70 գ
Սոխ — 1 հ․
Սխտոր — 1 ատամիկ
Թթվասեր — 1 ճ․գ․
Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Բուսայուղ

Պանրային համադրությամբ սնկով ուտեստն ուղղակի կհիացնի անմահական համով։ Այն դուր կգա հատկապես հյուրերին։ Սնկի ամբողջական տեսքի շնորհիվ ուտեստն ապահովում է սեղանի գեղեցիկ տեսքը և այն տոնական դարձնում։

Պատրաստման ընթացքին և քայլերի ճիշտ հաջորդականությանն առաջարկում ենք հետևել վարը կցված տեսանյութում։ Բարի ախորժակ։