Լպրծուններ… Լիանա Վանոյանի խոսքը Գոհար Ավետիսյանի և ներկա իրադրության մասին. դերասանուհին զայրացած է


Լիանա Վանոյան դերասանուհուն ճանաչում և սիրում են շատերը։ Նա համացանցային տիրույթում ակտիվ է և հիմնականում հանրայնացնում է հումորային հոլովակներ։

Այս օրերին Լիանան իր հիմնական գործունեությունը կանգնեցրել է և ժամանցային հրապարակումներին փոխարինելու է եկել կարևոր և անհրաժեշտ նյութերը տարածելու և շատերի ուշադրությունը Հայաստանի վրա գրավելու ուղղությամբ տարվող աշխատանքները։

Դերասանուհին անդրադարձել է Գոհար Ավետիսյանին և իր խոսքում նշել, որ Գոհարին հիշեցնեն կամ տեղեկացնեն, որ Հայաստանում ծանր ու դաժան օրեր են։

Լիանա Վանոյանը իր զարմանքն ու ապշանքն է հայտնել այն իրավիճակին, երբ նման օրերին կան հայեր, ովքեր ուրախանում են և շարունակում իրենց կանքն այնպես, ինչպես որ կար։ Հիշեցնենք, որ հաստատված զոհերի քանակը այս պահի դրությամբ 135 է։

Ցավակցություն և խոնարհում հավերժ հերոսների ընտանիքներին, հարազատներին։ Իսկ դերասանուհու խոսքի մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: