Լուսանկարում աշխարհահռչակ, լեգենդար հայ արտիստի և նրա ոչ պակաս հայտնի քրոջ մանկության տարիներից մի հատված է․ ովքե՞ր են նրանք


Մանկության քաղցր, անհոգ ու անվերադարձ տարիներ, որոնք յուրաքանչյուր մարդ անկեղծ, բարի ժպիտով ու երանությամբ է հիշում։

Անկեղծ ու բարի ժպիտով ենք դիտում նաև հայտնի մարդկանց մանկության լուսանկարները։ Հատկապես այնպիսի դեմքերի, որոնք անգամ կենդանության օրոք արդեն լեգենդ էին։ Լուսանկարում աշխարհահռչակ հայ Շառլ Ազնավուրը և նրա քույրը՝ Աիդա Ազնավուրն է։

Լուսանկարում փոքրիկները մայրիկի և տատիկի (մորական կողմից) հետ են։ Աշխարհահռչակ շանսոնյեն 1915 թվականին Թուրքիայից փախած ընտանիքի զավակ է։

Նրանք հաստատվել էին Ֆրանսիայում։ Շառլը, ում իրական անունն է Շահնուր Վաղինակ Ազնավուրյան, ծնվել է արտիստների ընտանիքում․ մայրը դերասանուհի էր, հայրը՝ երգիչ։ Ազնավուրը իր մասին պատմող գրքում պատմել է, թե որքան դժվարությամբ է հասել բեմին։

Խոսում է, որ ժպիտով է հիշում այն օրը, երբ առաջին ագամ բարձրացավ բեմ և հանդիստեսը լոլիկներով սկսեց հարվածել։ Ապագա արտիստի համար ճակատագրական էր Էդիտ Պիաֆի հետ հանդիպումը։

Ազնավուրն ունենալով սերտ կապեր անվանի մարդկանց հետ՝  Հայաստանի համար փորձել է ճանապարհ հարթել։ Լեգենդար հային կորցրեցինք 2018 թվականին, 94 տարեկան հասակում։


Понравилась статья? Поделиться с друзьями: