Լիլիթ Մուրադյանը պատմել է իր և դստեր միջև առաջացած դժվարություների մասին․ Լիլիթն ու ամուսինը փորձում են շտկել իրավիճակը


Լիլիթ Մուադյանն այն հայտնիներից է, ով հաճախ է կյանքի վերբերյալ խորհուրդներով և հանրությանը հետաքրրքող թեմաներով հանդես գալիս և առաջարկում քննարկումներ։ Նրա սոցտիրույթում հետևորդները հետաքրքիր քննարկումներ են անցկացնում կյանքի, ընտանիքի, երեխաների և այլնի վերաբերյալ։

Այս անգամ հաղորդավարուհին պատմել է, որ դստեր և ընտանիքի միջև որոշակի բարդություններ են առաջ եկել։ Դա տարիքային է և նա ու ամուսինը փորձում են պայքարել և լուծումներ գտնել իրավիճակը շտկելու համար։ Լիլիթը գրել է․ «Դժվար շրջան կամ ճգնաժամ մեր ու Անդրեայի հարաբերություններում։ Երկար ժամանակ է, որ ուզում եմ խոսել այս մասին։

Վերջերս սկսեց մի շրջան, երբ շատ դժվարությամբ ենք գալիս Անդրեայի հետ ընդհանուր հայտարարի։ Ցանկացած հարցի պատասխանն է «ոչ», «չեմ ուզում», «կանեմ», «լավ եմ անում»։ Հիմա շատերը կասեն, որ խանդում է եղբորը և դա է պատճառը։

Հավատացեք՝ ո՛չ։ Մեր տանն Անդրեան շարունակում է մնալ փոքրիկ արքայադուստր, իսկ իր պահվածքի վերաբերյալ թե՛ ես և թե՛ Վահեն բազմիցս ենք ունեցել երկար զրույցներ։

Վերջերս սկսեցի վերլուծել իրավիճակը կողքից ու հասկացա, որ իր չափից շատ ինքնուրույն լինելը դառնում է պատճառ իմ օրը 10-20 անգամ «ոչ» ասելուն։ Ես սկսեցի իրավիճակին այլ տեսանկյունից նայել այն ժամանակ, երբ մի օր ինձ ասաց «մամա՛, դու հա նեռվայն ես ու հա գոռում ես»։

Ես անգամ չէի նկատել, թե ոնց եմ առօրյա աշխատանքային նեռվը բերում տուն, իհարկե, շատ եմ հոգնում օրվա վերջում, բայց քանի կաթիլ արժե իմ այդ աշխատանքը, եթե անվերջ հոգնած եմ կամ լարված։ Անդրեան ավելի մեծ է և ամեն բան զգում ու հասկանում է։ Շուտով արդեն դպրոց է գնալու։

Ես իսկապես փորձում եմ հասկանալ և ընկեր լինել, անվերջ համբերություն է հարկավոր, ինչո՞վ եմ ես տարբերվում, եթե սկսեմ բղավել, ո՞րն է մեծի և փոքրի տարբերությունը»։


Понравилась статья? Поделиться с друзьями: