Լիլիթ Հովհաննիսյանը վերջին տարիներին համացանցային տիրույթում մեծ ակտիվությամբ հանդես չի գալիս։ Նա երկար ժամանակ լռություն է պահպանում, այնուհոտև հայտնվում, մեկ-երկու հրապարակումներ կատարում, ապա կրկին անհետանում։

Երգչուհու վերջին հրապարակումները շատ են զարմացրել նրա երկրպագուներին, հետևորդներին։ Բանն այն է, որ երգչուհին շատ է փոխվել։

Նա մի քանի լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ ներկայացել է արտաքին մեծ փոփոխություններով։ Լիլիթը գրեթե անճանաչելի է դարձել։ Առաջին հայացքից կարծես թե ամեն բան նույնն է․ նույն կապույտ վարսերը, հագուստի նույն ոճը և այլն, սակայն փոփոխություններն ակնհայտ են։

Նա կարծես թե մի շարք կոսմետիկ միջամտությունների է դիմել և երիտասարդ աղջնակի նմանվել։ Հիշեցնենք, որ երգչուհու որդին լույս աշարհ է եկել ամիսներ առաջ։ Փոքրիկը մեկ տարեկան չկա։

Որդուն երգչուհին նախընտրում է չհանրայնացնել։ Միայն նշենք, որ տղային երգչուհին Յան յուրօրինակ անունն է շնորհել։ Վերոնշյալ լուսնակարները կարող եք դիտել վարը կցված տեսանյութում