Սիրված երգչուհի Լիդուշիկն այն հայ հայտնիներից է, ով բեմում է դեռ վաղ տարիքից։ Տաղանդավոր երգչուհին շարունակում է իր հանդիսատեսին ներկայանալ նոր ստեղծագործություններով և ուրախացնել նրանց։

Այս տարիների ընթացքում հանդիսատեսի առաջ մեծացած երգչուհին փոխում էր երգերի բովանդակությունը և է՛լ ավելի սիրվում ու գնահատվում նրանց կողմից։

Քսաներեքամյա երգչուհին արդեն սիրելի ունի։ Այս մասին երգչուհու երկրպագուներն ավելի վաղ գիտեին, սակայն սոցտիրույթում Լիդուշիկը սիրելիի հետ որևէ հրապարակում կամ ակնարկ այդ չէր կատարում։

Եվ ահա Ամանորին երգչուհին կարճ հոլովակ է հրապարկում և ցույց տալիս սիրելիին, սակայն նա չի շտապել ցույց տալ նրա դեմքը։ Զույգը գեղեցիկ տոնածառի ֆոնին է ներկայացել։

Հոլովակին կից երգչուհին շնորհավորել է բոլորին Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առիթով և սեր ու խաղաղություն մաղթել։ Իսկ սիրելիի հետ համատեղ հոլովակն առաջարկում ենք դիտել ստորև բերված տեսանյութում։