Լավաշն աշխարհով մեկ հայտնի հաց է, որը սիրում են բոլորը։ Լավաշը խոհանոցում լայն տարածում է գտնում և է՛լ ավել ամրապնդում իր դիրքերը։

Այս նյութում ներկայացնում ենք լավաշից պատրաստած մի ուտեստ, որն անմահական համ ունի և շատերին է դուր գալիս։ Այն պատրաստման մեջ դժվար չէ և համտեսելուց հետո կցանկանաք կրկին ու կրկին պատրաստել։

Եվ այսպես, առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ բաղադրամասերը․
Հավի փափկամիս — 400 գ
Սպանախ — 350 գ
Պինդ տեսակի պանիր — 100 գ
Կարագ — 30 գ
Մայոնեզ — 1 ճ․գ․
Լավաշ — 400 գ
Սխտոր — 1 ատամիկ
Աղ

Տաք թավաի մեջ դնել կարագը, այնուհետև լցնել մի քանի մասի բաժանած սպանախը և եփել փակ կափարիչով մի քանի րոպե։ Իսկ մինչ այդ խաշած թռչնամիսը վերածել թելիկների։

Արդեն եփված սպանախին հավելել աղ, սև պղպեղ, ճզմած սխտոր, որից հետո միացնել հավի միսը և միախառնել։ Լավաշը կտրատել ինչպես պատկերված է կցված լուսանկարում։

Լավաշը պատել մայոնեզով, այնուհետև ծալել եռանկյունաձև, բացել, վրան փոքր-ինչ քերած պանիր դնել, ապա դնել մսային միջուկը և շարունակել փաթաթել եռանկյունաձև մինչև վերջ։