Լավաշով խրթխրթան ուտեստ, որն իր համով ուղղակի կհիացնի բոլորին


Թերևս բոլորը գիտեն՝ փոքրիկից մինչև մեծահասակ, որ նախաճաշն ամենակարևորն ու անհրաժեշտն է։

Այն պետք է լինի հագեցնող և, իհարկե,  արագ ու դյուրին պատրաստվող, քանի որ պետք է հասցնել ամեն ինչ և չուշանալ աշխատանքից։ Այս նյութում ներկայացնում ենք մի ուտեստ, որն իդեալական նախաճաշ կարող է լինել։

Եվ այսպես, այն ստանալու համար առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ մթերքները՝

Խաշած հավկիթ — 6 h.

Կանաչ սոխ, սամիթ, մաղադանոս, աղ

Լավաշ

Միջուկի համար՝

Հավկիթ — 2 h.

Սերուցք — 30 մլ․

Բուսայուղ տապակելու համար

Չարացրած խոտաբույսեր

Խաշած հավկիթները մանրացնել, այնուհետև մանրացված կանաչեղենը միացնել հավկիթներին։ Առանձին ափսեում կոտրել երկու հավկիթ, լցնել աղ և խոտաբույսեր, հարել և ավելացնել սերուցք՝ շարունակելով հարել։

Մեզ մնում է քառանկյունաձև կտրատած լավաշը փռել հարթության վրա, վրան լցնել միջուկը, փաթաթել այն, ապա թաթախել սերուցքային զանգվածի մեջ և տապակել բուսայուղի մեջ՝ երկու կողմից։ Իսկ նյութին կցված լուսանկարները կօգնեն ձեզ այս ուտեստի պատրաստման հարցում։


Понравилась статья? Поделиться с друзьями: