Լավագույն սկեսուրը…Սամվել Ալեքսանյանի հարսը ցույց է տվել սկեսուրի նվերը. տեսանյութ


Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինան, մեծ ակտիվություն ունի սոցիալական տիրույթում։ Նա ամենօրյա պարբերականությամբ հետևորդներին ցույց է տալիս իր աշխատանքային և երբեմն էլ ընտանեկան մանրամասները։

Վերջերս Շողերինայի որդին ընտանիք կազմեց։ Շողերինան որպես երջանիկ մայր սիրով կիսվում էր իր զգացողություններով և պատմում հանրությանը հարսիկի մասին և չի դադարում հպարտանալ ու հիանալ նրանով։

Շողերինան մի առիթով նշել է, որ հարսիկն իր աղջիկն է և նա իր տուն լույս է բերել։ Իսկ հարսիկն էլ՝ Ինգան, նույնպես սիրում, հարգում և մեծ ջերմությամբ  է խոսում սկեսուր մայրիկի մասին։

Եվ ահա նա օրերս մի հրապարակում է կատարել, որին կից նշել է, որ իր սկեսուր մայրիկը լավագույնն է։ Բանն այն է, որ Շողերինան Ինգային գեղեցիկ ծաղկեփունջ է նվիրել և գեղեցկությամբ ու ջերմությամբ լցրել նրա օրը։

Իսկ Ինգան այնքան շոյված է զգացել իրեն, որ շատ է ցանկացել ցույց տալ այն։ Մանրամասները տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: