Իվետա Մուկուչյանն այն արտիստներից է, ում ստեղծագործական նորություններին մեծ անհամբերությամբ են սպասում։ Երգչուհին օրեր առաջ հետևորդներին հայտնել էր, որ առաջիկայում նորությամբ հանդես կգա։

Երկրպագուները մեծ ուրախությամբ ընդունեցին այդ լուրը և մեկնաբանություններում նշեցին, որ անհամբերությամբ կսպասեն պրեմիերային։ Եվ ահա Իվետան երեկ հրապարակեց երգը։

Այն կոչվում է «Սիրտ»։ Երգի և՛ խոսքեը, և՛ երաժշտությունը հեղինակել են Իվետան և Նիկ Եգիբյանը միասին։ Համատեղ աշխատանքն ուղղակի հիանալի է ստացվել։ Այն սիրո մասին է։

Արևոտ, կրակոտ այս տեսահոլովակում կարելի է հանդիպել բուռն զգացմունքների։ «Սիրտ, սիրտ, սիրտ, ինձ ասա, սեր, սեր, սեր, մի գնա․․․ Տանջում ես ինձ քո խաղերով, սպանում ես ինձ քո հայացքով, բայց սիտը իմ քեզ է ուզում, հալվում է քո տաք ձեռքերում․․․»,- հնչում է երգի բառերում։

Երգչուհին տեսահոլովակում ներկայացել է մի քանի կերպարներով, որոնք անչափ կրակոտ ու խելահեղ են եղել։ Իսկ տեսահոլովակը կարող եք դիտել վարը։