Ալինա Մարտիրոսյանը, ով սիրված դերասանուհի է, վերջին շրջանում էկրաններին չի երևում, փոխարենն ակտիվ է համացանցային հարթակում։

Ալինան ամուսնու՝ Կարեն Արայանի կողքին է, ով կուսակցություն ունի և առաջարկում է քաղաքական իր լուծումներն ու հայրենիքի փրկությունը։ Այս օրերին Ալինա Մարտիրոսյանը գրառումներով հաճախ է հանդես գալիս և մեր իրականության վերաբերյալ հայտնում իր դիրքորոշումը։

Դերասանուհու վերջին գրառումն իր բովանդակությամբ աչքի ընկնող է։ Նա չի ընդգծում, թե ում է վերաբերում իր գրառումը, սակայն զայրույթն ակնհայտ է։

Դերասանուհին գրել է․ «Հալալ ա էն մարդուն, ով փող ունի ու իրան պահում ա շատ պարզ և հասարակ, ով ունի ճանաչում ու շատերի կողմից սիրված ա՝ պահումա իրան էլի պարզ ու հասարակ, ով բնատուր տաղանդներ ունի ու ի ծնե բարձր ա շատ շատերց՝ նորից պահում ա իրան պարզ ու հասարակ,

իսկ էն մնացածը, որ մի բան էլ չէն ներկայացնում իրանցից, բայց իրանց դնում են Աստծո տեղ, ավելի շատ աղբի են նման»։