Ինչքանով են խոսուն աչքերը մարդկային․ պատերազմի դաշտում «Գինի լից․․․» երգի կատարող Արթուր Խաչենցի լուսանկարներն ու գրառումը


Քառասունչորսօրյա պատերազմը շատերի հետ մեզ բոլորիս ծանոթացրեց։ Օրինակ՝ հանրությունն ավելի լավ սկսեց ճանաչել Արթուր Խաչենցին։ Այս երիտասարդ տղան տաղանդավոր է։

Նա երգում է և ստեղծագործում։ Պատերազմով անցած այս տաղանդավոր երգիչը հրաշալի բանաստեղծություններ է գրում և դրանք վերածում երգի, վերցնում է հայտնի գրողների ստեղծագործություններ և դրանք վերածում երգերի։

Իսկ երբեմն էլ Խաչենցն ուղղակի կիսվում է իր ստեղծագործություններով։ Նա Հադրութի շրջանից է։ Չարաբաստիկ պատերազմի հետևանքով կորցրել է տունը և ինչպես ինքն է հաճախ ասում՝ դարձել թափառական։

Նա իրեն ոչ մի տեղ չի կարողանում գտնել, քանզի տեղահանված է իր բնօրրանից և միայն Արցախում է իրեն համարում տանը։

Պատերազմի դաշտում «Գինի լից․․․» սիրված հայտնի երգը երգող Արթուր Խաչենցն այս անգամ գրում է․ «Ինչքան արտահայտություն կա աչքի մեջ կամ ինչքանով են խոսուն աչքերը մարդկային, եթե կարող ես ինձ էլ նայիր վայրենի, նրանք ապրում են այսպես, ուրիշ ձև չկա, երևի»։


Понравилась статья? Поделиться с друзьями: