Ինչպես Բայդենն անձամբ դիմավորեց 13 զոհված ամերիկացի զինվորներին օդանավակայանում․ տեսանյութ


Աֆղանստանի իրադարձություններին հետևում են ամենուր։ Քաբուլի օդանավակայանում բազմիցս հնչած պայթյունները անհանգստացնում և հուզում են աշախարհին։

Ամերիկայի նախագահ Բայդենը բազմաթիվ հայտարարություններով է հանդես եկել ի աջակցություն ամերիկացի զինվորների, որոնք ծառայում էին Աֆղանստանում։ Շատերը հասցրել էին տարհանվել։ Այսօր վաղ առավոտից տեղեկություն տարածվեց այն մասին, որ հերթական պայթյունի հետևանքով զոհվել են ամերիկացի զինծառայողներ։

Տասներեք զինծառայողի աճյունները տեղափոխվել են Ամերիկա։ Ամերիկայի օդանավակայանում նախագահ Բայդենն անձամբ է դիմավորել ամերիկացի զոհված զինվորների աճյունները։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է կառավարական խումբը և պատվո պահակախումբը խոնարհումով դիմավորում նրանց։

Զինվորների աճյունները ինքնաթիռից դուրս են բերվել Ամերիկայի ազգային դրոշով փաթաթված, որոնց տանում էին զինվորական հանդերձանքով տղաները։ Աճյուններն օդանավակայանից տեղափոխվել են հատուկ մեքենաներով, որոնք նախատեսվել են հենց նրանց համար։

Դեպքի մանրամասները կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում, որն արվել է Ամերիկայի օդանավակայանից։


Понравилась статья? Поделиться с друзьями: