Ինչպես արձագանքեցին Սուրեն Պապիկյանն ու Լիլիթ Մակունցը Պապիկյանի և Դիանա Գասպարյանի հայտնի ձայնագրությանը․ տեսանյութ


րեկ երեկոյան կայծակնային արագությամբ սկսեց տարածում գտնել Էջմիածնի քաղաքապետ՝ Դիանա Գասպարյանի և Սուրեն Պապիկյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը։

Այն խոսակցությունների մեծ ալիք բարձրացրեց ողջ համացանցով։ Պաշտոնյաները խոսում էին Նիկոլ Փաշինյանի մասին։Դիանա Գասպարյանն ասում էր, որ անգամ պատերազմից հետո միևնույնն է նրա կողքին էր, սակայն այժմ հասկանում է, որ նա պետք է հեռանա։

Խոսակցության մեջ առանձնակի հետաքրքրություն է առաջացնում այն հատվածը, որտեղ քաղաքապետը նշում է, որ Փաշինյանի նյարդերը տեղի են տալիս, առաջարկում է հեռանալ և հանգստանալ, կայունանալ։

Լրագրողները փորձել են որոշակի պարզաբանումներ ստանալ հենց Սուրեն Պապիկյանից, ով նշել է, որ այդտեղ որևէ սկանդալային բան չկա և առաջարկել է գնալ և հարցեր ուղղել նրան, ումից պատասխան են ակնկալում։

Այս մասին լրագրողը հարց է ուղղել նաև Լիլիթ Մակունցին, ինչին ի պատասխան Մակունցն ասել է, որ այս պահին դա չափազանց անկարևոր հարց է համարում։ Մակունցի պատասխանը կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: