Ինչպե՞ս է երաժիշտ Արա Գևորգյանը շնորհավորել որդու տոնը․«Տո՛նդ շնորհավոր, իմ զինվոր տղա»


Հայոց բանակի կազմում ծառայել և շարունակում են ծառայել շատ հանրահայտ ու տաղանդավոր անհատների զավակներ: Նրանցից ոմանք, ցավոք, իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի ու բանակի պաշտպանությանը:

Ինչպես հայտնի է, նախորդ ամառ հայոց բանակի շարքերը համալրել է հանրահայտ ու շատ տաղանդավոր երաժիշտ Արա Գևորգյանի որդին: Երաժիշտը դեռ ամռանը հանրայնացրել էր որդու զինվորագրվելու հանգամանքը՝ իր հպարտությունն ու ուրախությունը հայտնելով այդ առիթով:

Այսօր բոլոր զինվորների ծնողների և առհասարակ բոլոր հայերի համար միանգամայն նոր ու վերաիմաստավորված նշանակություն է ստացել բանակի օրվա խորհուրդը: Արա Գևորգյանը, շատ ծնողների նման, իր և զինվորական զավակի լուսանկարն է հանրայնացրել՝ գրելով.

«Տո՛նդ շնորհավոր, իմ զինվոր տղա»: Երաժիշտի շնորհավորական հրապարակմանը միացել են նաև նրա էջի բազմաթիվ հետևորդներ՝ իրենց բարեմաղթանքներն ու բարի խոսքերը գրելով մեկնաբանություներում:

Հիմնական ցանկությունն այն է, որ այսուհետ մեր զինվորները լինեն խաղաղ ժամանակների ծառայողներ:


Понравилась статья? Поделиться с друзьями: