Տիգրան Խզմալյանը, ով հանդիսանում է Եվրոպական կուսակցության ղեկավարը, մշտապես հանդես է գալիս քաղաքական վերլուծություններով և իր լսարանին հայտնում աշխարհի շուրջ ծառացող քաղաքական խնդիրների մասին։

Խզմալյանը հայտնի է հակառուսական տեսակետով։ Հայաստանի ցանկացած անհաջողություն նա կապում է Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակ պահպանելու հետ։

Նա միշտ հանդես է գալիս գրառումներով, որտեղ իշխանություններին հորդորում է վայրկյան առաջ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս անգամ Տիգրան Խզմալյանը գրառում է կատարել, որով ցանկացել է հայտնել, որ Արցախի շրջափակումը հենց Ռուսաստանի ձեռքի գործն է։

Նա մասնավորապես գրել է․ «Դեռևս կասկած կա՞, որ Արցախը ռսներն են շրջափակում։ Եթե չկա՝ ինչպե՞ս եք համարձակվում պատերազմապահ, մահապահ շրջափակողներին «խաղաղապահ» անվանել…»։

Գրառման մեկնաբանությունների հատվածում կարելի է հանդիպել այնպիսի գրառումների, որտեղ մի շարք օգտատերեր համաձայնել են կուսակացության ղեկավարի հետ և ՌԴ-ի վարած քաղաքականությունը քննադատության ենթարկել։