Օրերս Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ հանդիպումներից մեկի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցրել էր մի նախադասություն, այն է՝ «փակ դահլիճներում եք «տղամարդլամիշ» լինում»։

Այն քննադատությունների և շահարկումների մեծ ալիք է բարձրացրել։ Այսօր ասուլիսի ընթացքում լրագրողը Լիլիթ Մակունցին ուղղված հարցում կիրառել է վարչապետի կողմից օգտագործված «տղամարդլամիշ» արտահայտությունը։

Լրագրողը մասնավորապես հնչեցրել է․ «Իշխանությունները սկսել են ագրեսիվ քարոզարշավը և խոսում են անգամ ատամներ կոտրելու վերաբերյալ։ Հետաքրքիր է ինչո՞ւ մենք չենք կարողանում թշնամու ատամները կոտրելու մասին խոսենք, երբ հատել է մեր սահմանը ,մեր սահմաններից գերեվարում է մեր զինծառայողներին և ներողություն մի բառ պիտի օգտագործեմ՝ ինչո՞ւ թշնամու հետ «տղամարդլամիշ» չենք կարողանում խաղալ»։

Հարցին Լիլիթ Մակունցը պատասխանել է, որ այդ հարցը գնահատականներ է պարունակում և չի համաձայնել դրանց հետ, առաջարկել է պատասխանել այն մասին, որը հարց է պարունակում։

Մակունցը նշել է, որ ինչ վերաբերում է ագրեսիվությանը, ապա այն փոխադարձ է։ Առավել մանրամասն կարող եք տեղեկանալ ստորև կցված նյութին։