Կյանքն արագորեն առաջ է շարժվում և զարգացում ապրում։ Տեղեկանալով միջնադարյան զանազան իրավիճակներին՝ առաջնահերթ ակամայից նկատելի է, որ ավեի վաղ ժամանակներում հասարակությունը մաքրությամբ չի փայլել։

Պարզ է դարրձել, օրինակ՝ միջնադարում մարդիկ վախեցել են լոգանք ընդունել։ Վաղնջական ժամանակների մարդը մեծապես տարբերվում է մերօրյա մարդուց։ Նրանք կարծել են, որ տաք ջուրը, ոչ թե հանգստացնում, մաքրում է մարմինը, այլ վնասում այդքան թանկ առողջությունը։

Կարծել են, որ ջուրը մարմինը պատում է մանրէներով և վնասում օրգանիզմը։ Բժիշկները խորհուրդ էին տալիս հնարավորինս հեռու մնալ ջրից։ Անգամ ասում էին, որ այն անպտղության է հանգեցնում կնոջը։

Թագուհիներն ընդհանրապես չէին լողանում, որպեսզի հնարավորություն ունենային տոհմը մեծացնել։ Ժամամանակի ընթացքում մի շարք բժիշկներ վերջապես հասկացան, որ ջուրը կյանք է և սկսեցին մարդկանց համոզել լողանալ, սակայն դա չափազանց բարդ էր։ Մարդիկ անգամ վախենում էին լվացվել։

Վարժվելու համար ժամանակ էր պետք և ժամանակ կար։ Ինչքան էլ աբսուրդային են այս տեղեկություններ, սակայն բազմաթիվ աղբյուրներ շարունակում են հավատացնել։