Ինչո՞ւ էին 18-րդ դարում բժիշկները ստիպում մարդկանց մահացածների մարմին ուտել


Արդի բժշկությունը զարգացման երկար ճանապարհ է անցել։ Զարգացման ճանապարհին տարաբնույթ մոտեցումներ, մեթոդներ են եղել։ Եվրոպական տարածաշրջանում տասնութերորդ դարում տարածված էր «բժշկական հանիբալիզմ» հասկացությունը։

Տերմինը ենթադրում էր մահացած մարդկանց մարմին ուտել։ Մասնագետները հավաստիացնում էին, որ այդպես մարդիկ կարող են զերծ մնալ տարատեսակ աղտահարումից։

Լայն տարածում ուներ այն կարծիքը, որ եթե մարդն ուտի որևիցե հիվանդությամբ մահացած մարդու մարմին, ապա այդ հիվանդությամբ չի տառապի։ Օրինակ՝ բժիշկները դարեր առաջ՝ ժանտախտի ժամանակ տառապող մարդկանց նշանակում էին թեյ՝ ժանտախտից մահացած մարդու գանգի փոշու խառնուրդով։

Երբ հնէաբանները իրենց ակտիվ գործունեության արդյունքում սկսեցին պեղել ավել շատ մումիաներ, «բժշկական հանիբալիզմ» հասկացությունը նոր թափ հավաքեց։ Ձևավորված մոտեցում կար, որ եթե մարդն ուտի ամբողջական մումիա, երբեք որևիցե հիվանդությամբ այլևս չի տառապի։

Այդպես այդ ժամանակշրջանի մարդիկ այդ կերպ փորձում էին գտնել նաև անմահություն տանող ճանապարհը։ Սակայն, ի ուրախություն, մարդկությանը, բժշկությունը զարգացում ապրեց և անմարդկային մեթոդներն հետաքրքրական պատմություն դարձան։


Понравилась статья? Поделиться с друзьями: