«Ինձ գիտեք որպես քաղաքական ու հասարակական գործիչ, սակայն, այսուհետ ես զբաղվելու եմ․․․»․ Թեհմինա Վարդանյան


Թեհմինա Վարդանյանը համացանցային հարթակում գրառում է կատարել, որտեղ պատմել է, որ քաղաքականությանը զուգահեռ կզբաղվի նաև հանրության առողջությամբ։ Թեհմինան հավելել է, որ տասը տարի այդ ոլորտում է եղել։

Նա նշել է, որ մարտահրավերներին դիմակայելու համար կարևոր է ամուր առողջությունը և քաղաքական գործիչը պատրաստվում է օգտակար լինել այդ հարցում։ Առաջարկել է աշխատել հանուն կարևորի․ այն է՝ հանուն առողջության։

Նա մասնավորապես գրել է․ «Ողջույն: Եկեք ևս մեկ անգամ ծանոթանանք: Ես Թեհմինա Վարդանյանն եմ։ Ինձ գիտեք որպես քաղաքական ու հասարակական գործիչ, սակայն, այսուհետ ես զբաղվելու եմ զուգահեռ նաև ձեր առողջությամբ։

Շուրջ 10 տարի է՝ աշխատում եմ առողջապահական համակարգում: Այժմ, համակարգում եմ «Թիվ 2 Բուժմիավորում» ՓԲԸ-ի արտաքին և հասարակական կապերը՝ որպես գլխավոր տնօրենի խորհրդական:

Նոր մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է առողջություն` ֆիզիկական և հոգեբանական։ Աշխատենք հանուն կարևորի` առողջության»։ Հանրությանը որքան էլ զարմանալի և անակնկալ է եղել լուրը, սակայն միևնույն ժամանակ՝ անչափ  հաճելի։


Понравилась статья? Поделиться с друзьями: