Տաթևիկ Ադումյանը վերջին շրջանում է՛լ ավելի է մեծացրել համացանցային իր ակտիվությունը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այս շրջանում դերասանուհին աշխատանքային բոռն գործունեություն չի ծավալում և իրեն նվիրել է ճամփորդությանը։

Իր ճամփորդություններից նա սիրով ներկայացնում է հատվածներ և ցույց տալիս տարբեր երկրներում անցկացրած իր օրերը։ Այս անգամ Տաթևիկն ամուսնու հետ գտնվում է Գերմանիայում։

Գերմանիայում է ապրոմ նրա հորեղբայրը, ում երկար տարիներ դերասանուհին չէր տեսել և այժմ նրան հյուր է գնացել։ Այս անգամ դերասանուհին հանրայնացրել է մի հոլովակ, որտեղ առանց դիմահրդարման և ֆիլտերի է։

Հոլովակին կից Տաթևիկը գրել է, որ շուտով երեսունմեկ տարեկան է։ Նա կարծես պարծեցել է իր արտաքին տեսքով, որը բավակնին երիտասարդ ու թարմ է։

Նա նաև նշել է, որ հոլովակը հանրայնացնում է իրեն ատողների համար։ Այս մասին առավել մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։