«Իմ սկեսուրն է»․ Մաշ Իսրայելյանը սկեսուրի հետ լուսանկար է հրապարակել․ ահա թե ով է նա․ տեսանյութ


Մաշ Իսրայելյանին և նրա երգերը շատերն են սիրում։ Երգչուհին համացանցային հարթակներում հազարավոր հետևորդներ ունի։

Նա այն երգչուհիներից է, ով չի խուսափում խոսել անձնական կյանքից։ Ավելին՝ նա մշտապես ներկայացնում  է իր կյանքում  տեղի ունեցող բոլոր մանրամասները։ Հաճախադեպ են ուղիղ եթերում հետևորդների հարցերին պատասխանելը։

Երգչուհին սիրով պատասխանում է բոլորի հարցերին։ Ինչպես հայտնի է՝ Մաշն ամուսնացել է դերասան Գարիկ Սաֆարյանի հետ։ Օրերս էլ երգչուհու տարեդարձն էր, որի առիթով էլ  հավաքվել էին նրա բոլոր հարազատները։

Հենց այդ օրն էլ Մաշ Իսրայեյանը ամուսնու մայրիկի հետ համատեղ լուսանկարով է հանդես եկել, որին կից գրել է․ «Իմ սկեսուրն է»։ Դատելով լուսանկարից՝ Մաշի սկեսուրը բավակնին երիտասարդ տեսք ունի։ Լուսանկարում հարս ու սկեսուր ջերմ գրկախառնված են։

Վարը ներկայացված տեսանյութում կարող եք դիտել երգչուհու տարեդարձի առիթով կազմակերպած խնջույքի մանրամասները և որոշ լուսանկարներ։


Понравилась статья? Поделиться с друзьями: