Սիրված երգիչ Էրիկ Կարապետյանը համացանցային տիրույթում որոշակի ակտիվություն ունի։ Նա վերջերս ամուսնացել է և ամուսնական որոշ մանրամասներ՝ հարսանյաց հանդես, հյուրեր, պսակադրություն և այլն, սիրով ներկայացրել իր հետևորդներին։ Երգչի ամոսնությունը մեծ ջերմությամբ ընդունվեց հանրության կողմից։

Զույգը միասին էր դեռ տարիներ առաջ, սակայն մի շրջան նրանք դադարել էին շփումը, բայց վերջում, ինչպես հայտնի դարձավ, սերը հաղթեց, իսկ իրական սերը միշտ հաղթում է։ Այսօր նոյեմբերի 19-ին, Էրիկ Կարապետյանի կնոջ ծննդյան օրն է։

Այդ գեղեցիկ առիթով սիրառատ ամուսինը համացանցային իր հարթակում հրապարակում է կատարել։ Երգիչը հանրայնացրել է կնոջ հետ համատեղ լուսանկար Իտալիայից, որին կից գրել է․ «Շնորհավոր ծնունդդ, իմ սիրտ, աշխարհ»։

Հրապարակման մեկնաբանությունների հատվածում Էրիկ Կարապետյանի երկրպագուները, հարազատներն ու ընկերները ակտիվ են եղել և մեծ ջերմությամբ շնորհավորել արտիստի կնոջը։

Նրանք հղել են ջերմ ու բարի մաղթանքներ և լավագույնը մաղթել։ Մենք նունպես շնորհավորում ենք և բարին մաղթում։