«Իմ չորս պատի մեջ ինչեր եմ ապրել․ ապրել եմ, թե ամեն օր մեռել եմ, հաշվետու չեմ ոչ մեկիդ»․ որն է Լիզա Ճաղարյանի զայրույթի պատճառը


Լիզա Ճաղարյանը, ով համացանցում մեծ ակտիվություն ունի, իր հարթակում անդրադառնում է տարաբնույթ ակտուալ թեմաների։

Լրագրողը, թերևս, երբեմն քննադատվում է։ Այս անգամ նա որոշել է պատասխանել քննադատողներին։ Նա մասնավորապես գրել է․ «Որպեսզի այլևս զահլաս չտանեն շատ մեծ սիրտ ունեցողները և ինձ նման անհոգիներին դաս չտան, էսքանն ասեմ, ու եթե շարունակեք` շատ լավ գիտեք, որ լեզվի տակ մնացողը չեմ։

Ե՛վ քառօրյա պատերազմի, և՛ 44–օրյա պատերազմի շրջանում ես ոչ մի սահմռկեցնող ո՛չ լուսանկար եմ դրել իմ պատին, ո՛չ տեսանյութ, միայն պաշտոնական լուրեր եմ դրել։

Իսկ թե իմ չորս պատի մեջ ինչեր եմ ապրել․ ապրել եմ, թե ամեն օր մեռել եմ, հաշվետու չեմ ոչ մեկիդ։ Նույնն էլ` հիմա։ Դատավոր են դառել, մի հատ աջ քաշվեք, հա՞»։

Լրագրողի հետևորդները մեկնաբանություններում շտապել են հետաքրքրվել, թե ինչ է պատահել և ո՞րն է առիթը նման գրառման։ Բայց Լիզա Ճաղարյանն այդ մասին խոսել չի ցանկացել։


Понравилась статья? Поделиться с друзьями: