«Իմ կյանքի ամենաթանկ… »․ Շուշաննա Թովմասյանն առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարը


Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը հանրության կողմից սիրված է։ Նա տարիներ շարունակ հետաքրքիր դերեր է կերտել հեռուստասերիալներում։ Շուշաննան հիմնականում աշխատել է Դիանա Գրիգորյանի հետ։

Մի քանի տարի առաջ դերասանուհին ամուսնացավ և այժմ մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում։ Վեց ամիս առաջ լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը, ում ծնողներն անվանակոչել են Միկա։

Հարցազրույցներից մեկում դերասանուհին պատմել էր, որ Միկա անունը ամուսինն է որոշել և առաջին իսկ րոպեից անվանումը մայրիկին անչափ դուր է եկել։  Այսօր փոքրիկ Միկայի կյանքի վեցերորդ ամիսը բոլորելու առիթով Շուշաննան առաջին անգամ հանրայնացրել է որդու լուսանկարը։

Մինչ այս դերասանուհու ընկերները հաճախ էին հրաշք Միկայի հետ համատեղ լուսանկարներ հանրայանացնում, սակայն բոլոր լուսանկարներում երեխայի դեմքը փակ էր։

Երջանիկ մայրիկն այս անգամ որոշել է իր մեծ ուրախությամբ վերջապես կիսվել նաև հետևորդների հետ։ Լուսանկարին կից Շուշաննան գրել է․ «Իմ կյանքի ամենաթանկ… »:

Լուսանկարը մեկնաբանել են ինչպես հանրության կողմից ճանաչված մարդիկ, այնպես էլ բազմաթիվ օգտատերեր, որոնք ջերմ բարեմաղթանքներով են հանդես եկել։


Понравилась статья? Поделиться с друзьями: