Թերևս գաղտնիք չէ, որ Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Նիք Եգիբյանը, Անդրեն և երգարվեստի այլ հայտնի անհատներ տարիների ընկկերներ են։

Նրանք միջոցառումներին միասին են, տարեդարձներն ու տոները սիրում են անցկացնել միասին, ուրախանալ և անգամ տխրել միասին։ Այս անգամ Սոֆի Մխեյանը կարճ տեսանյութ է հանրայնացրել, որտեղ իր վերջին երգից մի հատված է ներկայացրել։ Երգչուհին հոլովակում Անդրեի հետ է։

Տեսանյութին կից Սոֆին գրել է․ «Իմ երազը քեզ թևեր թող տա, մատաղ ջա՜նննն»։ Այս կերպ Սոֆին ընկերոջը հերթական անգամ սատարել է և փորձել ուժ տալ, քանի որ երգիչն այս շրջանում լուրջ բուժում է ստանում։

Այս մասին մանրամասն ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Անդրեն վիրահատության է ենթարկվել և այժմ կազդուրման գործընթացում է։

Նրան հաճախ կարելի է տեսնել սայլակին նստած կամ ձեռնափայտով զբոսնելիս։ Անդրեին առողջություն ենք մաղթում և առաջարկում Սոֆիի և Անդրեի համատեղ ուրախ հոլովակը դիտել վարը։