Ի՞նչ էր կատարվում Նարեի ելույթից առաջ ետնաբեմում… բացառիկ կադրեր


Եվրոտեսիլյան մրցույթն արդեն ավարտված է, սակայն քննարկումներն  ու վերլուծությունները շարունակվում են։ Բոլոր երկրների պատվիրակներն էլ հրաշալի ելույթներով հանդես եկան և հիացրեցին հանդիսատեսին և ողջ աշխարհին։

Բոլոր մասնակիցներն էլ տաղանդավոր երեխաներ են․ նրանց մեծ ապագա է սպասվում։ Հայաստանի ներկայացուցիչ Նարեն պատվով ներկայացրեց մեր երկիրը։

Գեղեցկուհի Նարեն ողջ ընթացքում կարողանում էր թաքցնել հուզմունքն ու լարվածությունը։ Նա ետնաբեմում պարում էր, ժպտում և լուսանկարվում մինչ կհասներ իր հերթը, իսկ բեմում ուղղակի փայլեց և իր էներգիայով վարակեց ողջ դահլիճին։ Հանդիսատեսը Նարեի ելույթի ժամանակ ուղղակի ցնծում էր, ծափահարում երիտասարդ երգչուհուն, շարունակ հիանում ու ոգևորում նրան։

Հիշեցնենք, որ մրցույթը հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչը և Եվրատեսիլը տարավ Փարիզ։ Իսկ Նարեն զբաղեցրեց երկրորդ պատվավոր հորիզոնականը։

Վարը ներկայացված տեսանյութում կարող եք դիտել, թե ինչ էր կատարվում ետնաբեմում և ինչպես էր իրեն զգում հայկական պատվիրակը։


Понравилась статья? Поделиться с друзьями: