Վերջին շրջանում մահվան բոթերն այնքնան են շատացել։ Կյանքից հեռանում են սիրված արտիստներ, որոնց ստեղծագործությունները ասելիք ունեին և այդ երգերի հետ բազում հիշողություններ են կապված։

Այդպիսի արտիստ էր նաև Յուրի Շատունովը, ում անժամանակ մահը հուզեց ու վիշտ պատճառեց ոչ միայն ռուս հանրությանը, այլ նաև հուզեց հայ հանրությանը։

Նրան լսում և սիրում էին նաև Հայաստանում։ Օր օրի նոր մանրամասներ են ի հայտ գալիս երգչի մահվան մասին և նրա երկրպագուների համար յուրաքանչյուր մանրամասնություն ձեռքբերում է։

Այս օրերին հայտնի է դարձել, թե կյանքի վերջին վայրկյաններին, երբ անասելի վատ վիճակում էր գտնվում, ինչ է բղավել Շատունովը։ Մահվան օրը երգիչը ժամանակն անցկացրել է ընկերական միջավայրում գարեջրի և խեցգետնի սեղանի շուրջ և հանկարծ վատ է զգացել և բղավել․ «У меня спазм»:

Այս մասին մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում, որը տարածել է ռուսական լրատվական կայքերից մեկը։