«Women’s club» հումորային հեռուստանախագիծը արդեն մի քանի տարի է հեռուստադիտողին շարունակում է պահել էկրաններին։

Նախագծի մասնակիցները խոսել են իրենց հարաբերություններից և ներկայացրել կյանքը «Women’s club»-ի կուլիսներում։ Պոնչը պատմել է, որ իրենց թիմում ամենաբարին ինքն է, ամենուշացողը Լիլի Մորտոն և Գոռն են, ամենապունկտուալների շարքը սկսել է իրենով, ապա նշել Սոնային և Զիրոյանին։

Ամենախելացին՝ ըստ Պոնչի՝ Տոման և Մաշան են։ Ամենակռվարարները Լիլին և Մաշան են։ Իսկ Մաշան ամենահումորով է համարում Զառային։

Ամենաուշացողների շարքում Մաշան նույնպես առանձնացրել է Լիլիին։ Լուիզան ամենահումորովներին համարում է Տոմային և Պոնչին, ամենալուրջը Մաշան է, ամենաուշացողը Լիլին է։

Ուշագրավ է այն փաստը, որ ամենաուշացողների մեջ Լիլին նույնպես իրեն նշեց։ Լիլի Մորտոն իրեն դասեց նաև ամենախելացիների շարքում։ Զառան նշել է, որ ամենալուրջը ինքն է, ամենաբարին՝ Մաշան։ Սակայն բոլորն ավելացրել են, որ իրենց թիմն ամենալավն է։

Չնայած այն բոլոր խոսակցություններին, որ կանայք միգուցե անհաշտ լինեն՝ նրանք բավականին մտերիմ են և հրաշալի հարաբերություններ ունեն միմյանց հետ։