Այսօր լրագրողները զրուցել են սահմանամեձ գոտում բնակվող մի քանի բնակիչների հետ և պարզել, թե ինչ են տեսել և զգացել նրանք վաղ առավոտից ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների ժամանակ։

Բնակիչներից մեկն ասաց, որ մարդիկ անհանգստանում են, վախենում իրենց երեխաների, ցանքատարածքների, որոնք չեն կարողանում դուրս գալ մշակել և զբաղվել իրենց ամենօրյա գործերով։

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչներից մեկն էլ ասաց, որ գիշերը կրակոցներ են եղել, պատուհանը բաց էր և ամեն բան լսվում էր։ Կրակոցները ստիպել են անհանգստանալ, քանի որ բնակչուհին նշում է՝ տանը երեխաներ ունեն։

Բնակիչներից ոմանք հաստատեցին, որ գյուղում խուճապ չկա, մարդիկ չեն տարհանվել։ Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի նախահարձակ մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի երեք զոհ և չորս վիրավոր։ Օրվա երկրորդ մասում սահմանային դրությունը հարաբերական խաղաղ է։

Պաշտոնական տեղեկատվությունը հայտնում է, որ հրադադարը հիմնականում պահպանվում է։ Սահմանամերձ բնակիչների խոսքը կարող եք լսել վարը ներկայացված տեսանյութում։