Խորհրդային տարիներին հայ-ադրբեջանական սահմանգծերի վերաբերյալ շատ քարտեզներ կան։ Պատմաբան Համո Սուքիասյանը ներկայացնում է 1921 թվականի սահմագծումների վերաբերյալ մանրամասներ։ Այդ սահմանագծերի համար այդ ժամանակ հիմք է ընդունվել ազգագրական բաժանումը և այդ պահին գոյություն ունեցող փաստացի իրավիճակը։

Տարածքային վիճաբանությունները դեռ այդ տարիներից են եղել։ Հիմնականում վիճաբանությանը նպաստում էր այն հանգամանքը, որ ժողովուրդները շերտընդմեջ էին բնակվում։ Այսինքն՝ Հայաստանում բնակվում էր ադրբեջանցի հասարակություն և հակառակը։ Հենց սա էլ հետագայում հանգեցրեց անկլավների առաջացմանը։

Քանի որ երկու կողմերում էլ արդեն անկլավներ կային, այդ շրջանի ղեկավարների կողմից հավանության արժանացավ փոխանակման գաղափարը։ Սակայն երկու երկրներում էլ հարցումների արդյունքները ցույց տվեցին, որ թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի ժողովուրդները հրաժարվեցին այդ փոխանակումից։

Տիգրանաշենի վերաբերյալ պատմաբանը նշել է, որ 1938 թվականի դրությամբ այն անկլավ չի համարվել։ Այն սկսել է հետպատերազմյան տարիներից։

Արցախյան առաջին պատերազմից հետո պայմանական կարգով անկլավների խնդիրը կարծես թե լուծում էր գտել․ հայկական զորքերը վերցրեցին Տիգրանաշենը, Սոֆլուբարխուդարլուն, Վերին Ոսկեպարը, իսկ ադրբեջանական զորքերը վերցրեցին Արծվաշենը։ Այս մասին առավել մանրամասն կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում․